Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը նախագահ Յուն Սոկ Յոլի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել:
Միաժամանակ, Reuter-ը վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում է, որ Յուն Սուկ Յոլը շարունակում է մնալ գերագույն գլխավոր հրամանատարը։
Հիշեցնենք՝ Կորեայի նախագահը քրեական հետապնդման է ենթարկվել անցյալ շաբաթ ռազմական դրություն հայտարարելու համար: Յունի իշխանությունը հարցականի տակ է հայտնվել բարձրաստիճան զինվորականների շրջանում նախագահի աճող դժգոհության պատճառով, իսկ նրա սեփական կուսակցությունը հայտարարել է, որ հատուկ խումբ կստեղծի նրա հնարավոր հրաժարականի հարցը քննարկելու համար:
Նրա նկատմամբ քրեական հետաքննություն է ընթանում դավաճանության մեղադրանքով: